Ընկերներն ու հարազատները սգում են արժանավոր քաղաքացի, արձակագիր Լևոն Խեչոյանի մահը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից հայ արձակի պայծառ դեմքերից մեկի` Լևոն Խեչոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի ունեցավ հունվարի 10-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Գրողին ընտանիքն, հարազատների ցավակցելու էին եկել ոչ միայն գործընկերները, այլև հասարակական, մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ:

Հոգեհանգստի արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,ՀՀ պաշտոնաթող նախագահԼեւոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ առաջնորդԳագիկ Ծառուկյանը, այլք:

«Վերջին տասը տարում նա չորս-հինգ գիրք է հրատարակել, և, կարելի է ասել, այս ընթացքը ծանր խոհերի, արձակագրի փորձի ընթացք է: Ինձ միշտ թվացել է, որ նա խտացնում է և' դասական արձակը և' ժամանակակից այն շունչը, որը համաշխարհային գրականությունը ունի, և նա հենց այդ ոգով էր ստեղծում իր աշխատանքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Հայաստանի գրողների նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով` Խեչոյանը նաև հրաշալի էսսեիստ էր, ում ստեղծագործությունները հայտնի էին նաև Եվրոպայում, և նրա գրչից անմասն չի մնացել 21-րդ դարի ծանր վիճակը, պատերազմները, մտատանջությունները, երկակի ստանդարտները, թաքուն և բացահայտ խաղերը:

ՀԳՄ նախագահի գնահատմամբ` արձակագրի վերջին ստեղծագործությունը` «Փուշը» պատվածքն էր, որտեղ Խեչոյանը լիովին թրծել է իր ոճը, իր գեղագիտական հայացքը և այդ հայացքը նորովի էր:«Նա այն եզակի գրողներից է, որի բանավոր և գրավոր խոսքը միասնական էր: Եվ եթե ինչ-որ բան իրեն հետաքրքիր չէր, ապա ինքը դա լռության կմատներ: Ես նկատել եմ, որ նահաճախ ժպտում էր աչքերով և ամբողջ դեմքը արտացոլում էր այդ ներքին լույսը, ջերմությունը»,- հավելեց Միլիտոյանը:

Ազատամարտիկ ՍասունՄիքայելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Խեչոյանը ազգի մեջ այն տեսակներից էր, ով ճակատագրական պահերին կարողացել է լինել դժվարությունների էպիկենտրոնում:«Նա միշտ տղաներին հավաքում էր և, հեքիաթներից սկսած, դաստիարակչական մանրակրկիտաշխատանքներ էր տանում: Միշտ քարոզել է և կոչ արել, որ հայերը միմյանց դեմ երբեք դուրս չգան»,- շեշտեց Միքայելյանը` հավելելով, որ մեր ներկայիս պատմության հաջողություններում Լևոն Խեչոյանն իր արժանի տեղն ունի:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ Լևոն Խեչոյանի մահը անսահման ծանր կորուստ է:«Լևոն Խեչոյանը գնաց ուժերի ծաղկման շրջանում: Ես նրան գնահատում են առաջին հերթին որպես խիզախ հայ մարդ, ով իր հայրենիքի նեղ օրվա ժամանակ զենքը ձեռքը վերցրեց և գնաց երկիրը պաշտպանելու և ազատագրելու: Արժանավոր հայ էր և ընտիր քաղաքացի` առողջ, ճիշտ մտածող, և ամենակարևորը լավագույն արձակագիրներից մեկն էր»,- կարծիք հայտնեց Գասպարյանը: Նրա խոսքով`մխիթարական է, որ Խեչոյանը վեպ է գրել` «Մհերի դուռ»-ը, որի լույս ընծայմանը հանրությունը կսպասի:«Այդ վեպը նրա հարությունը կլինի»,- ընդգծեց Գասպարյանը:

Կինոքննադատ Դավիթ Մուրադյանն էլ նշեց, որ Խեչոյանի մեջ ուժ կար, քանդակագործի թափ կար:«Նրա գրական ձեռքը հենց այդպիսինն էր և նրա ստեղծագործությունները հենց այդ` քանդակագործի տարերքը, պնդությունն ունեին: Մարդու մեջ խորանալ գիտեր, ժամանակի ծանրությունը իր վրա վերցնող հեղինակ էր»,- ասաց Մուրադյանը:

Հունվարի 8-ին ծանր, երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի դափնեկիր, ` Լևոն Խեչոյանը: Նա ծնվել է1955թվականիդեկտեմբերի 8-ին, Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 2000թ. «Սև գիրք, ծանր բզեզ»վեպիհամար արժանացել է ՀՀ պետական «Ոսկե եղեգն» մրցանակին։ Մասնակցել էԱրցախյան պատերազմին: Նրան վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 11-ին, Ծաղկաձորի Կեչառիս վանքային համալիրում: Հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 14:00-ին, Հրազդան քաղաքի ընտանեկան գերեզմանատանը:

Հայերեն English

Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին

Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում

Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Էր Ռիադի միջազգային օդանավակայանին

Վոլոդիմիր Զելենսկին Մելանյա Թրամփին Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել

10-ամյակին ընդառաջ staff.am-ը գործարկում է կարիերայի առաջին AI օգնականը և պրեմիում բաժանորդագրություն

Միջազգային փորձագիտական խումբն ամփոփել է COP17-ի արդյունքներն ու ներկայացրել համաժողովի 10 կարևոր ձեռքբերումները

Նոյեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Մոլդովան պատրաստվում է միանալ բժշկական տվյալների փոխանակման եվրոպական ցանցին. Moldpres

ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրը

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ. Դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել