1 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին ՏԻՄ ընտրությունները Սյունիքում նախատեսված է անցկացնել մարտի 9-ին: Ինչպես Սյունիքից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ԸԸՀ-ի հունվարի 10-ին կայացած նիստում նշվեց, որ այդ օրը ընտրատարածքի Եղեգ, Վարդանիձոր, Նռնաձոր եւ Լեհվազ համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի ու ավագանու, իսկ Ալվանք համայնքում` միայն համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ:
Նիստը հաստատեց նաեւ ընտրությունների անցկացման ժամանակացույցը, ըստ որի թեկնածուների առաջադրումները նախատեսված են փետրվարի 2-7-ը: Մարտի 9-ին ՏԻՄ հերթական ընտրություններ կանցկացվեն նաեւ Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող մարզի մյուս` թիվ 37 ընտրատարածքի երկու համայնքում. Տորունիքում նախատեսված են համայնքի ղեկավարի եւ ավագանու, իսկ Նժդեհում` միայն համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: