ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին. «Օպել Վեկտրա»-ի 34-ամյա ուղևորուհին տեղում մահացել է
1 րոպեի ընթերցում
![ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին. «Օպել Վեկտրա»-ի 34-ամյա ուղևորուհին տեղում մահացել է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/01/745510.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Գյումրի ճանապարհի 100-րդ կմ-ին հունվարի 7-ին` ժամը 22.20-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով ուղևորներ` 41-ամյա Բուրաստան Հ.-ն և 47-ամյա Տիգրան Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը` 34-ամյա Լուիզա Ն.-ն, տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: