Արմեն Գևորգյանն այցելել է Արմավիրի մարզի N զորամաս
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ, այսօր` դեկտեմբերի 28-ին, այցելել է Արմավիրի մարզի N զորամաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Գեւորգյանը շրջայց է կատարել զորամասում, զրուցել զինվորների ու սպաների հետ, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին: Շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ`փոխվարչապետն իր բարեմաղթանքներն է հղել զինծառայողներին:
Կարդացեք հոդվածը` Русский