Մեծ Բրիտանիայում 2014 թվականից ապրանքների համար հնարավոր կլինի վճարել բանկային չեկի լուսանկարով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել Է մինչեւ 2018 թվականը երկրի բանկային համակարգում բանկային չեկերի օգտագործումը դադարեցնելու՝ երկու տարի առաջ հայտարարված ծրագրից: Ինչպես հայտարարել Է Միացյալ Թագավորության ֆինանսների նախարարության բաձրաստիճան աշխատակից Սաժիդ Ջավիդը, «Մեծ Բրիտանիայում չեկային գրքույկները կպահպանվեն եւ կընդունվեն որպես վճարամիջոց նաեւ հետագայում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Սակայն չեկերը թողնելով շրջանառության մեջ՝ կառավարությունը դրանք փոխարինում Է նոր՝ Էլեկտրոնային ձեւաչափի: Եթե այժմ ապրանքների կամ ծառայությունների վճարման համար չեկերը կա՛մ գրում են դրամարկղի մոտ, կա՛մ ուղարկում են փոստով, ապա արդեն 2014 թվականից Մեծ Բրիտանիայի բանկերը սպասարկյալների կողմից ստորագրված չեկերի թվային լուսանկարները կսկսեն ընդունել որպես օրինական վճարամիջոց:

«Նախքան վճարում կատարելը չեկն անհրաժեշտ կլինի լուսանկարել սմարթֆոնով եւ Էլեկտրոնային փոստով ուղարկել բանկի բաժանմունք»,- հաղորդել Է BBC-ն: Թագավորության խոշորագույն բանկերից մեկը՝ Barclays-ը, նման ծառայություն Է սահմանում գալիք գարնանից: Ըստ որում կպահպանվի նաեւ բանկային չեկի օգտագործման ավանդական ձեւը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում