Ջերմուկը կունենա երկու նոր բարձրակարգ հյուրանոց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքը մոտակա երկու տարում կունենա բարձրակարգ երկու հյուրանոց։ Հաջորդ տարի իր գործունեությունը կսկսի «Հայաթ» հյուրանոցների ցանցի Ջերմուկի մասնաճյուղը, իսկ 2015 թվականին՝ «Ռեզորթ» հյուրանոցը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը։ Նրա խոսքով` միջազգային ներդրումների արդյունքոմ կմեծանա զբոսաշրջիկների հետաքրքրությունը մարզի և մասնավորապես Ջերմուկ քաղաքի նկատմամբ։ «Ջերմուկում կավելանան նաև հյուրատները և փոքր հյուրանոցային համալիրները։ Մարզի մյուս քաղաքներում ևս զբոսաշրջությունը զարգացնելու համար իրականացվում են փառատոներ։ Օրինակ, Արենիի գինու փառատոնը, որը հաջորդ տարի ավելի մեծ ծավալ կունենա, քանի որ փառատոնի օրերին կանցկացվի նաև հեղինակային մշակութային օրեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ղազարյանը։

Մարզպետը նշեց, որ զբոսաշրջության առումով հիմնական խնդիրն այն է, որ Վայոց ձոր այցելող հիմնական զբոսաշրջիկները մարզում չեն գիշերում։ «Նրանք հիմնականում մեկ օրով են այցելում Վայոց ձոր՝ հետագայում ճանապարհը շարունակելով դեպի Սյունիք և Արցախ։ Սակայն, կարծում եմ, նոր հյուրանոցների հիմնմամբ կլուծվի նաև այս խնդիրը»,- ասաց Ղազարյանը։

2012 թ. Հայաստան են ժամանել 843 հազար 330 միջազգային զբոսաշրջիկներ` 11.3 տոկոսով ավելի, քան 2011թ-ին: 2013 թվականի հունվար-սեպտեմբերին հանրապետություն է ժամանել 677 հազար 906 զբոսաշրջիկ` 12.4 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում:

2012 թվականին ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 514 հազար 771` 2011թ. նկատմամբ ցուցանիշն աճել է 5.2 տոկոսով:2013 թվականի հունվար-սեպտեմբերին ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 587 հազար 307` 2012թ. նկատմամբ ցուցանիշն աճել է 38.2 տոկոսով: 2000-2012 թվականների ընթացքում ներգնա զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 18 անգամ:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը