Հասարակական

«Արմենպրես»-ի 2013թ. տասը լավագույն լուսանկարները

2 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ի 2013թ. տասը լավագույն լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ն առանձնացնում է ֆոտոթղթակիցների տասը լավագույն կադրերը:

1. Տ. Շնորհք ծայրագույն վարդապետ Գասպարյան.Հայ Առաքելական եկեղեցու սպասավորը Հաղարծինի վանական համալիրի բացման արարողությանը (հեղինակ` Արև Գրիգորյան)

2. Կոտայքի մարզ «Ասկե գրուպ» ձուլարանի հնոցը (հեղինակ` Ֆելիքս Առուստամյան)

3. Հայ դեսանտայինները ՀՀ ԶՈւ հետախուզական ստորաբաժանումների կազմավորման տարեդարձին նվիրված միջոցառմանը (հեղինակ` Արև Գրիգորյան)

4. Հայրենիքի պաշտպանները հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (հեղինակ` Ֆելիքս Առուստամյան)

5. Հրանուշ Հակոբյանը` «Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում (հեղինակ` Ֆելիքս Առուստամյան)

6. Հրշեջները մարում են «Սպայկա» ընկերության պահեստների հրդեհը (հեղինակ` Արթուր Հարությունյան)

7. Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները հարգանքի տուրք են մատուցում 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին (հեղինակ` Արև Գրիգորյան)

8. Ազգային ժողովի դիմաց. բողոքի ակցիա եւ զարդարվող ծառեր (հեղինակ` Ֆելիքս Առուստամյան)

9. Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում հանրահավաքի ընթացքում (հեղինակ` Արև Գրիգորյան)

10. Էջմիածնում Սբ Ծնունդի արարողության ժամանակ Ամենայն Հայոց հայրապետն իր օրհնությունն է տալիս հավատացյալ ժողովրդին (հեղինակ` Արթուր Հարությունյան)

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում