Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնել է երկու նոր մշակութային կառույցների հիմնումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնել է երկու նոր մշակութային կառույցների հիմնումը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում հաջորդ տարի կստեղծվի Մշակույթի ազգային ինստիտուտ: Կառույցը կպատրաստի մշակութային կադրեր, կիրականացնի մշակութաբանական վերլուծություններ, կվերապատրաստի ոլորտի մասնագետներին և կլուծի մի շարք այլ խնդիրներ: Այս մասին ասուլիսին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«2014 թվականը նվիրված է լինելու մշակութային որոշ ենթակառուցվածքների ձևավորմանը: Մեզ համար շատ կարևոր է ունենալ Մշակույթի ազգային ինստիտուտ: Նման կառույց մինչ այժմ գոյություն չուներ: Բացի այդ, նախատեսում ենք ստեղծել Հուշարձանների վերականգնման և պահպանման գիտապրակտիկ կենտրոն: Այդ օղակը ևս մինչ օրս բացակայում էր, և մենք քայլ առ քայլ գնում ենք նմանատիպ կառույցների ստեղծմանը,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարը:

Անդրադառնալով 2014 թվականին իրականացվելիք այլ ծրագրերին` նա նշեց, որ կկազմակերպվի նաև գիտաժողով` հուշարձանների պահպանության ոլորտի վերաբերյալ: Հաջորդ տարի հատուկ ուշադրություն է դարձվելու նաև երգչախմբերի պահպանմանն ու ստեղծմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում