Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 20-ին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 20-ին, ժամը 18:00-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը, կենտրոնական հրապարակում տեղի կունենա նաեւ տոնական համերգ՝ գյումրեցի երգիչ-երգչուհիների, պարային խմբերի մասնակցությամբ, իսկ ավելի ուշ հրապարակ կգան նաև Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Քաղաքապետարանը գյումրեցիներին բազում անակնկալներ եւ շքեղ հրավառություն է խոստանում: Հրավառություն եւ երաժշտություն՝ ոչ կենդանի կատարմամբ, կլինի նաեւ Ամանորի գիշերը: Այս տարի «Վարդանանց» հրապարակում տեղադրված եղեւնու բարձրությունը 30 մետր է, եւ այն մի փոքր բարձր է անցած տարվա եղեւնուց: Ինչպես տեղեկացրին քաղաքապետարանի մշակույթի բաժնից՝ եղեւնին ամբողջությամբ հավաքվել է Շիրակի մարզի սոճիների սանիտարական էտի արդյուքնում կտրված ճյուղերից, եւ ոչ մի ծառ չի վնասվել: Գյումրու մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանի հավաստմամբ` Տոնածառի զարդարանքն այս տարի ամբողջովին փոխվել է` ավելի շքեղ եւ որակով: Նրա խոսքով` Գյումրու գլխավոր տոնածառը ոչ մի բանով չի զիջի հանրապետության գլխավոր տոնածառին: «Վստահեցնում եմ` Գյումրու տոնածառն ավելի շքեղ է: Բացի այդ, ամբողջովին նորացվել են կենտրոնական հրապարակի լույսերը, ձեւավորումը: Դեկտեմբերի 20-ին գյումրեցիներին հրապարակում հետաքրքիր անակնկալներ են սպասում՝ կառք, Ձմեռ պապ, Ձյունանուշ, տոնական համերգ, օդապարիկներ»,- նշեց Կարապետյանը:Ամանորի միջոցառումների, քաղաքի տոնական ձեւավորման, եղեւնու, ինչպես նաեւ տոնական նվերների եւ ամանորյա դրամական աջակցության համար քաղաքի ավագանին որոշել է տրամադրել 16 մլն դրամ:

Հայերեն English

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ