Քաղաքականություն

Ադրբեջանի գործողությունները շարունակում են վնասել ԼՂ գործընթացին. Բրեդ Շերման

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի գործողությունները շարունակում են վնասել ԼՂ գործընթացին. Բրեդ Շերման

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը դատապարտել է Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտումը և հայ զինծառայող Հրանտ Պողոսյանի սպանությունը: «Ադրբեջանը կրկին ցույց տվեց, որ լուրջ չի մոտենում Հայաստանի և Արցախի հետ խաղաղ հարաբերությունների հաստատմանը: Չնայած Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքում ներկայացված հրադադարի մասին պահանջին` ադրբեջանական զինուժը սպանել է հայ զինվոր Հրանտ Պողոսյանին: Հրաձգություն չի հրահրվել, և հայկական զինուժը հարգել է հրադադարի պահանջը»,-հայտարարել է կոնգրեսականը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ կոնգրեսականի լրատվական ծառայութունից, Շերմանը նշել է, որԱդրբեջանի գործողությունները շարունակում են վնասել հակամարտության խաղաղ լուծման գործին:

Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն է արել նաև կոնգրեսական Ադամ Շիֆը: Երկու կոնգրեսականներն էլ իրենց հայտարարություններում անդրադարձել են մարդասպան Ռամիլ Սաֆարովին` նշելով, որ մարդասպանը, ինպես նաև Ադրբեջանի զինուժը պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար:

«Ադրբեջանը և իր զինուժը պետք է պատասխանատվության ենթարկվեն Հայաստանի դեմ գործած իրենց վերջին ագրեսիայի և հակամարտության կարգավորման ԵԱՀԿ բանակցային գործընթացի նկատմամբ ցուցաբերած փոքր «հարգանքի» համար: Ես կշարունակեմ լինել Արցախի և Հայաստանի կողքին խաղաղության և անվտանգության իրենց շարունակական փնտրտուքներում»,- ավելացրել է Շերմանը:

Դեկտեմբերի 14-ին հակառակորդի կրակից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանը: ՀՀ ՊՆ-ն արձանագրել է, որ դեկտեմբերի 14-ի միջադեպը, որի ժամանակ հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել, հերթական անգամ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, շարունակում է հրադադարի պահպանման անտեսման իր մշտական մոտեցումը, մասնավորապես, hամանախագահների` Բաքվում գտնվելու ժամանակ:Այս ամենի արդյունքում ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ: Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանին և Իտալիայի ԱԳ նախարար Էմմա Բոնինոյին հղած նամակում իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի ղեկավարությունը ևս խստորեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ազատ և ժողովրդավար Հայաստանի դեմ:

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում