Քաղաքականություն

Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները և հայ զինվորի սպանությունը

3 րոպեի ընթերցում

Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները և հայ զինվորի սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն է արել ադրբեջանական զինուժի կողմից հայ զինծառայող Հրանտ Պողոսյանի սպանության լուրն իմանալուց հետո: «Այսօր մենք իմացանք շփման գծում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական բանակի կրակոցների հետեւանքով սպանված մեկ այլ հայ զինվորի մասին: Ադրբեջանը և նրա զինուժը պետք է պատասխանատվություն կրեն, և ոչ ոք չի կարող ժխտել, որ այս վայրենությունը ղեկավարվում է Ադրբեջանի անվտանգության ամենաբարձր մակարդակների կողմից»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով կոնգրեսականի լրատվական ծառայության հաղորդագրությունը, մասնավորապես հայտարարել է Շիֆը:

Նա անդրադարձել է նաև տխրահռչակ Ռամիլ Սաֆարովին` նշելով, որ սրտխառնուք առաջացնող բեմադրությունից հետո, որով ադրբեջանցիները դիմավորեցին հայ զինվորին քնած ժամանակ կացնահարած մարդասպանին, արդեն իսկ պարզ է, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը փառավորում այդ բռնությունը: «Բանտարկելու փոխարեն` Սաֆարովին շքերթով տարել են փողոցներով, նոր տուն տվել և բարձրացրել պաշտոնը: Բաքվի ամենավերջին մարդասպանը չի կանգնի արդարատատության առաջ, քանի դեռ միջազգային հանրությունը չպահանջի վերջ տալ այս վայրագություններին»,- ամփոփել է Շիֆը:

Դեկտեմբերի 14-ին հակառակորդի կրակից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանը: ՀՀ ՊՆ-ն արձանագրել է, որ դեկտեմբերի 14-ի միջադեպը, որի ժամանակ հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել, հերթական անգամ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, շարունակում է հրադադարի պահպանման անտեսման իր մշտական մոտեցումը, մասնավորապես, hամանախագահների` Բաքվում գտնվելու ժամանակ:Այս ամենի արդյունքում ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ:

Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանին և Իտալիայի ԱԳ նախարար Էմմա Բոնինոյին հղած նամակում իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի ղեկավարությունը ևս խստորեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ազատ և ժողովրդավար Հայաստանի դեմ:

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում