ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանն 95-ամյա հոբելյանը Մոսկվայում նշում Է հետահայաց ցուցահանդեսով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանը դեկտեմբերի 17-ին իր 95-ամյա հոբելյանը կնշի գործընկերների եւ հանդիսականների հետ: Նա մտադիր Է անձամբ ներկա լինել Ռուսաստանի գեղարվեստների ակադեմիայում անհատական հետահայաց ցուցահանդեսի բացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ծննդյան իսկական օրը համընկել Է դեկտեմբերի 2-ին: Եվ, ինչպես հայտնի Է դարձել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, ծննդյան իր 95-րդ տարեդարձը հոբելյարը դիմավորել Է նկարակալի առջեւ. վարպետը շարունակում Է անդուլ աշխատել: Իր յուրաքանչյուր օրն սկսելով գծանկարով՝ վերջին տարիներին նա ստեղծել Է բազմաթիվ գծանկարչական ինքնանկարներ, եւ դրանց սոսկ փոքր մասն Է ներառում ներկայիս ցուցահանդեսը: Կցուցադրվեն նաեւ քանդակ եւ գեղանակարչություն՝ ընտիր գործեր՝ հաճախ անծանոթ հանրությանը, որոնք կատարվել են ստեղծագործական ուղու տարբեր փուլերում, ուղի, որն ավելի քան 70 տարի Է, ինչ շարունակվում Է:
Վերնիսաժում կկայանա վարպետի մեծարումը: Շնորհավորանքներով ներկա կլինեն Ռուսաստանի նկարիչների միության, թանգարանային հանրակցության, ինչպես նաեւ հայ սփյուռքի ներկայացուցիչները: Հայաստանի մարդկանց եւ նրա դրամատիկ պատմությանն են նվիրված Նիկողոսյանի ոչ քիչ ստեղծագործություններ, որը 2009 թվականին իրավամբ պարգեւատրվել Է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Վարպետը ոգեւորությամբ Է աշխատում հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակայանի հուշարձանի վրա, իր քանդակներում փայլուն կեպով Է մարմնավորել հռչակավոր մյուս հայրենակիցների՝ Կոմիտասի եւ Եղիշե Չարենցի կերպարները:
Նիկողոսյանին են պատկանում ոչ քիչ հռչակավոր ստեղծագործություններ, որոնք զարդարում են տարբեր քաղաքներ: Դրանց թվում են՝ Գյումրին, Երեւանը եւ, իհարկե, Մոսկվան: Ռուսաստանի մայրաքաղաքում նա դարձել Է Ապստամբության հրապարակում բարձրաբերձ շենքի ճակատի քանդակագործական ձեւավորման հեղինակը:
Նա Է քանդակել Մաքսիմ Գորկու հուշարձանը, որը կանգնեցված Է Մշակույթի եւ հանգստի կենտրոնական զբոսայգում, որը կրում Է ռուս մեծ գրողի անունը: