Սարալանջ-Ապարան ավտոճանապարհին ձնակույտի մեջ մեքենաներ են արգելափակվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարալանջ-Ապարան ավտոճանապարհին դեկտեմբերի 16-ին` ժամը 00.28-ին, ավտոմեքենաներ են արգելափակվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել «ՈՒԱԶ», «ՎԱԶ-2107», «ՎԱԶ-2121» մակնիշների ավտոմեքենաները:
Կարդացեք հոդվածը` Русский