Ճապոնիայում ինտերնետ-խանութներն սկսել են դուրս մղել սովորական խանութներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում Համացանցի եւ տեխնիկական սարքերի բուռն զարգացումը բերել Է այն բանին, որ գլոբալ ցանցի միջոցով կատարվող գնումների բաժինն անշեղորեն աճում Է այն դեպքում, երբ սովորական խանութները մեծ կորուստներ են կրում եւ ստիպված փակվում են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Առավել մեծ փոփոխություններ են տեղի ունեցել տպագիր արտադրանքի վաճառքի ոլորտում: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում կրկնակի ավելացել Է Էլեկտրոնային գրքերի համար օգտատերերի կողմից ձեռք բերվող ինտերնետ-ֆայլերի թվաքանակը: Արդեն այժմ դրանք կազմում են ամբողջ շուկայի 10 տոկոսը, իսկ հինգ տարի անց կարող են հասնել 30 տոկոսի:

Ճապոնիայում առցանց գնումների տարածվածության ցուցանիշով երկրորդ տեղում Էլեկտրոնային ապրանքներն են եւ կենցաղային տեխնիկան, իսկ երրորդում՝ տուրիստական ուղեւորությունները:

Ստեղծված իրադրությունը, մասնավորապես, բերել Է այն բանին, որ անցյալ տարի ամբողջ երկրում փակվել Է շուրջ 500 գրախանութ, ինչպես նաեւ Ճապոնիայի խոշորագույն տուրօպերատորի՝ JTB-ի վաճառքների շուրջ 100 բաժանմունք: Էլեկտրոնիկայի վաճառողներն առայժմ ավելի ձեռնտու վիճակում են, սակայն նրանք Էլ հաճախ հարկադրված են լինում նվազեցնել գները կամ հատուկ ակցիաներ անցկացնել, որպեսզի մրցակցեն Համացանցի հետ:

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ