Տարածաշրջանային

Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման իրական հնարավորության մասին

2 րոպեի ընթերցում

Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման իրական հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Կիեւում այդ երկրների արտգործնախարարների վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ կողմերն իսկապես ցանկանում են դուրս գալ Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկայիս փակուղային վիճակից: Կիեւում վերջին հանդիպումը նախարարների համար հնարավորություն էր քննարկել նուրբ եւ բարդ հարցերը առաջ շարժվելու նպատակով ուղի գտնելու համար: Մոտակա շաբաթներին նրանց բարձր մակարդակի հետագա փոխգործակցությունն իրական հնարավորություն է ստեղծում այդ հակամարտության արդարացի եւ խաղաղ կարգավորման համար, չնայած` հարկ է խոստովանել, որ առաջընթացը պահանջում է ամենաբարձր մակարդակի քաղաքական կամք: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Անցյալ շաբաթ նախարարները պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը այն հիմքի վրա, ինչն արդեն ձեռք է բերվել: Միեւնույն ժամանակ բոլոր կողմերը բաց են հաստատուն կարգավորման հասնելու ուղիները քննարկելու համար: Մենք այսուհետ եւս պաշտպանելու ենք այդ բանակցությունները»,- նշել է նա:

Գործակալությունը մեջբերել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ դեկտեմբերի սկզբին Կիեւում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում իր հանդիպման առնչությամբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի արտահայտած հետեւյալ խոսքը. «Բանակցություններում մենք անդրադարձել եւ քննարկել ենք կոնկրետ հարցեր, որոնք ես դեռեւս չեմ կարող բացահայտել: Կարող եմ ասել միայն, որ Կազանում հանդիպումից հետո կոնկրետ հարցեր չԷին քննարկվել»:

Իրանի Գերագույն առաջնորդը հրամանագրով Փեզեշքիանին հաստատել է երկրի նախագահի պաշտոնում

Տարածաշրջանային

Իրանի Գերագույն առաջնորդը հրամանագրով Փեզեշքիանին հաստատել է երկրի նախագահի պաշտոնում

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Տարածաշրջանային

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Տարածաշրջանային

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Տարածաշրջանային

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում