Սեւծովյան տնտեսական համագործակցությունը կամուրջ կստեղծի ԵՄ-ի և ՄՄ-ի միջև

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհուրդը ինտեգրացիոն կամուրջ է դառնալու երկու խոշոր տնտեսական միավորների` Եվրամիության եւ Եվրասիական միության միջեւ։ Այս մասին Սեւծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա հիշեցրեց, որՍևծովյան համագործակցության երկրների մի մասը Եվրամիության, մյուս մասը` Մաքսային միության անդամ են, հետևաբար, այս կառույցը կամուրջ է լինելու երկու խոշոր միավորների միջև։ «Մաքսային միությանն անդամակցելու պարագայում մենք չենք խզում կապերը եվրոպական շուկայի հետ: Մենք շարունակելու ենք խրախուսել եվրոպական ներդրումները Հայաստանում, և համոզված եմ, որ մի քանի տարի անց մենք ավելի շատ եվրոպական ներդրողներ կունենանք մեր երկրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ղազարյանը։

Արսեն Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ փոխվելու է ՍԾՏՀ կանոնադրությունը, որը կարգելի անդամ երկրներին միմյանց նկատմամբ տնտեսական սահմանափակումներ կիրառել: «ՍԾՏՀ կանոնանդրության փոփոխության խնդիրն է դրվել, քանի որ 21 տարի առաջ է ստեղծվել կառույցը և ներկայում կան հանգամանքներ, որ պետք է հաշվի առնվեն: Հատկապես ուշադրություն է դարձվելու սահմանափակումների վերաբերյալ կետերին, որը վերաբերում է Ադրբեջանին և Թուրքիային: Նոր կանոնանդրությամբ պետք է ամրագրվի, որ ՍԾՏՀ երկրները տնտեսական հարցերում սահմանափակումների չպետք է դիմեն»,- ասաց Ղազարյանը։ Նա հավելեց, որ նիստի շրջանակներում հայկական կողմն առաջարկել է ստեղծել զբոսաշրջային ալյանս, նաև քննարկվել է բիզնես-հանրության առավել ակտիվ մասնակցությունը ՍԾՏՀ նիստերի շրջանակներում:

Սեւծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստին, որն այս տարի նախագահում էր Հայաստանը, ներկա 6 երկրների ներկայացուցիչներ քննարկել են ՍԾՏՀ գործարար խորհրդի գործունեության հաշվետվությունը, գործարար խորհրդի 2013 թվականի բյուջեն, ինչպես նաեւ 2014-2015 թվականների բյուջեի կանխատեսումները։ Խորհրդի անդամ երկրները ծրագրեր են իրականացնում տրանսպորտի, առեւտրի, տուրիզմի, շինարարության ոլորտում:

Հայերեն

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը