Երկրաշարժի 25-րդ տարելիցի առթիվ Գյումրիում էին Ֆրանսիայի խորհրդարանի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամական խմբի անդամները՝

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակի աղետալի երկրաշարժի 25-րդ տարելիցի առթիվ, դեկտեմբերի 7-ին, Գյումրիում էին Ֆրանսիայի խորհրդարանի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամական խմբի անդամները՝ ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ռընե Ռուքեի գլխավորությամբ: Ֆրանսիական պատվիրակության կազմում էին Վալերի Բուայեն, Գի դը Սյեն, Ժան Պյեր դը Լանուան, ինչպես նաեւ Հայաստանում ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն: Այցի ընթացքում պատվիրակությանը ընդունեցին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը:

Գյումրու քաղաքապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ Ռընե Ռուքեն նշեց, որ 25 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը ցնցել էր իրենց: Այդ օրերին ֆրանսիայի խորհրդարանի անդամներին հուզել է նաեւ ֆրանսիայի հայ համայնքի` Հայաստանին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությունը: «Մենք մինչ այդ գիտեինք, որ հայ համայնքը Ֆրանսիայում զբաղվում է մշակութային եւ քաղաքական տարբեր ծրագրերով, բայց այս առիթով իրոք բացառիկ մի շարժ սկսվեց, ինչպես գոյություն ունեցող կազմակերպությունների, օրինակ, «Կապույտ խաչի», այնպես էլ այդ պահին ստեղծված կազմակերպությունների կողմից, օրինակ, «Ազնավուրը Հայաստանին»: Նույնիսկ եկավ մի պահ, որ այդ գործողություններն այնքան շատ էին, որ հարկ եղավ դրանք համակարգել, ավելի լավ բացահայտել կարիքները եւ, արդեն հունվարին, երբ առաջին անգամ եղանք Հայաստանում, գիտեինք, ինչի կարիք ունի Հայաստանը: Երբ 1989 թվականին ես եկա Գյումրի, իրոք, ողբերգական պայմաններ էին: Շրջեցինք քաղաքում, տեսանք դպրոցների փլատակներ, հիվանդանոցներ եւ այլն: Հայաստանն այդ ժամանակ ամեն ինչի կարիքն ուներ: Մենք վերադարձանք Ֆրանսիա, պատմեցինք մեր հուզումների մասին եւ կարողացանք կազմակերպել ոչ միայն Ֆրանսիայի հայ համայնքի, այլ նաեւ Ֆրանսիայի մյուս բնակիչների օգնությունը: Մենք բոլորս էլ հպարտ ենք մեր համերկրացիների այդ զորաշարժի համար: Մեծ եւ հիանալի աշխատանք տարան նաեւ ֆրանսիական ԶԼՄ-ները: Եվ, կարող եմ ասել, որ դրանից հետո Հայկական հարցի վերաբերյալ ըմբռնումն ավելի բարելավվեց»,- նշեց պատգամավորը: Ռենք Ռուքեն հանդիպման ընթացքում անդրադարձավ նաեւ «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամական խմբի կազմավորման, իրականացրած եւ կատարելիք աշխատանքներին:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց խմբի բոլոր անդամներին ոչ միայն երկրաշարժի 25-րդ տարելիցին Գյումրի գալու համար, այլ նաեւ այն մեծ աշխատանքի, որ խումբը իրականացնում է Ֆանսիայում նաեւ Հայոց ցեղասպանության հարցերով: Քաղաքապետը հակիրճ ներկայացերց նաեւ քաղաքում մինչ այս իրականացրած աշխատանքները եւ խնդիրները: Խմբի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը նշեց, որ Բարեկամական խմբի նպատակն է այսուհետ կապերն ավելի ընդլանել եւ դրանք հաստատել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, եւ, որպես հատագա գործունեության առաջին քայլ, Սամվել Բալասանյանին առաջարկեց ֆրանսերենի դասավանդում իրականացնել Գյումրիում գործող որոշ մանկաարտեզներում: «Գյումրիում կա ֆրանսիական դպրոց, մեր նպատակն է նաեւ ֆրանսերենը հզորացնել մանկապարտեզներում: Եթե կարողանանք Ձեր հետ միասին այս ծրագիրն իրականացնել, որի դեպքում երեխաները մանկապարտեզից հետո լեզվական գիտելիքները խորացնեն դպրոցում, ապա Ֆրանսիական համալսարանում, կվերապատրաստվեն Ֆրանսիայում եւ կկարողանան օգնել Գյումրիի տնտեսական զարգացմանը»,- նշեց ԱԺ պատգամավորը:

Հանդիպման ընթացքում ֆրանսիական պատվիրակության անդամները քաղաքապետին հանձնեցին Ֆրանսիայի խորհրդարանի հուշամեդալը, իսկ քաղաքապետը հյուրերին նվիրեց «Գյումրի» պատկերազարդ գիրքը:

Հանդիման ավարտից հետո հյուրերը ծաղիկներ դրեցին երկրաշարժի անմեղ զոհերի հուշակոթողին:

Հայերեն English

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին