Տարածաշրջանային

Դավութօղլուն հայերին եւ թուրքերին «պատմական համախմբման» կոչ է անում

2 րոպեի ընթերցում

Դավութօղլուն հայերին եւ թուրքերին «պատմական համախմբման» կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 12-ին տեղի ունենալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների արտգործնախարարների համաժողովին մասնակցելու համար Երեւան այցելելու նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, HaberTurk հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցին, ասել է, թե Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կարող են անշեղորեն առաջ ընթանալ այն ժամանակ, երբ հայերն ու թուրքերը «գնան պատմական համախմբման ճանապարհով»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դավութօղլուն նշել է, որ եթե անգամ Հայաստանի հետ անբասիր հարաբերություններ հաստատվեն, իսկ Հարավային Կովկասում խաղաղության միջավայր ապահովված չլինի, միեւնույն է, դա խարխուլ կլինի եւ կարող է ամեն պահի կործանվել: Նրա կարծիքով` «իսկական խաղաղություն կտիրի այն ժամանակ, երբ հայերն ու թուրքերը գնան պատմական համախմբման ուղիով եւ ազատորեն բացեն սրտներն իրար առաջ»:

Դավութօղլուն շեշտել է, որ վերջին շրջանում Թուրքիան Ադրբեջանի հետ գործում է Վրաստանի, Իրանի եւ Թուրքմենստանի հետ քառակողմ մեխանիզմների մշակման, Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի բարելավման ճանապարհով եւ «այդ շղթայում միակ բացակայող օղակը Հայաստանն է»: «Մենք այդօրինակ մեկուսացում չենք ցանկանում: Եթե Հայաստանն ուզում է դուրս գալ այդ մեկուսացումից, ապա պետք է հարգանք ցուցաբերի Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ», -ասել է նա:

Իրանի Գերագույն առաջնորդը հրամանագրով Փեզեշքիանին հաստատել է երկրի նախագահի պաշտոնում

Տարածաշրջանային

Իրանի Գերագույն առաջնորդը հրամանագրով Փեզեշքիանին հաստատել է երկրի նախագահի պաշտոնում

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Տարածաշրջանային

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Տարածաշրջանային

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Տարածաշրջանային

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում