Մարզային

Աղետի գոտու բոլոր շենք-շինությունները կառուցվել են սեյսմակայունության նորմերին համապատասխան

2 րոպեի ընթերցում

Աղետի գոտու բոլոր շենք-շինությունները կառուցվել են սեյսմակայունության նորմերին համապատասխան

ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թվականի երկրաշարժից հետո աղետի գոտում կառուցված բոլոր շենք-շինություններն, այդ թվում` բնակելի տները, դպրոցները, բուժհաստատություները եւ մասնավոր օբյեկտները, կառուցվել են սեյսմակայունության նորմերին համապատասխան: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Շրակի մարզետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: «Երկրաշարժից հետո շինարարությունն իրականացվում է սեյսմակայունության վերջին բոլոր նորմերին համաձայն: Շենքերի ամրության հարցում խնդիր չկա: Այլ են ներքին կամ արտաքին հարդարման աշխատանքերի խնդիրները, որոնք, որոշ օբյեկտներում կամ որոշ ծրագրերում, տեղ են գտել: Դրանք ընթացքում վերացվում են, բայց, որպես ամուր եւ սեյմակայուն շինարարություն, երկրաշարժից հետո կառուցված շինությունները այդ պահանջներին բավարարում են»,- նշեց մարզի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուն:

Նա, սակայն ավելացրեց, որ թեեւ նոր շինարարությունն իրականացվել է նորմերին համապատասխան, սակայն, ասել, որ մարզի տարածքն «ապահով» է երկրաշարժից, չի կարելի` մարզում եւ Գյումրիում առկա երրորդ եւ չորրորդ աստիճանի վթարայնության ունեցող կառույցների պատճառով: «Գյումրիում կա 88, իսկ մարզի տարածքում 115 բազմաբնակարան վթարային շենք՝ երրորդ աստիճանի վթարայնությամբ, եւ ամեն պահ, նույնիսկ 7 բալ երկրաշարժի դեպքում, չի երաշխավորվում այս բնակելի շենքերի կայունությունը: Դրանով իսկ ապահովագրված չենք, քանի որ այդ շենքերում բնակվում է շուրջ 3 հազար ընտանիք: Այս վթարային բնակելիների մասով դեռ ծրագիր չկա, իսկ նորակառույց բնակելիները, միանշանակ, անվտանգ են»,- ավելացրեց պատասխանատուն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում