Սպորտ

Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա անգերազանցելի էր աշխարհի թիմային առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա անգերազանցելի էր աշխարհի թիմային առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն աշխարհի թիմային առաջնությունում առաջին խաղատախտակի վրա անգերազանցելի էր: 8 տուրից հետո վաստակելով 6 միավոր` Արոնյանն արժանացավ ոսկե մեդալի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այսօր ավարտված շախմատի աշխարհի թիմային առաջնությունն անցկացվում էր Թուրքիայի Անթալիա քաղաքում. չեմպիոն հռչակվեց Ռուսաստանի հավաքականը: Մեր ընտրանին միայն 5-րդ տեղում էր:

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում