Չարենցավանում բացվել է Հայաստանում 5-րդ Ամերիկյան անկյունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Չարենցավանի քաղաքային գրադարանի հետ համատեղ պաշտոնապես ազդարարել է Չարենցավանում Ամերիկյան անկյան բացման մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը:

Իր խոսքում դեսպան Հեֆերնը նշել է, որ Ամերիկյան անկյան միջոցով Չարենցավանի ու Կոտայքի մարզի բնակիչների համար հասանելի կդառնան բազմազան ռեսուրսներ, որոնք կնպաստեն հայ-ամերիկյան երկխոսությանն ու փոխըմբռնմանը: Ամերիկյան անկյունը նաև անգլերենի իմացությունը կիրառելու հնարավորություններ կընձեռի:

Ամերիկյան անկյունները ամերիկյան ոճի փոքր գրադարաններ են, որ ստեղծվում են աշխարհի տարբեր երկրներում՝ փոխադարձ ընբռնումը Միացյալ Նահանգների ու տվյալ երկրի միջև խորացնելու նպատակով: ԱՄՆ պետքարտուղարության ու այս գրադարաններն իրենց հարկի տակ ընդունող տեղական կազմակերպությունների համագործակցության արդյունքում այսօր աշխարհում գործում են շուրջ 470 այդպիսի կենտրոններ: Ամերիկյան անկյուններն ապահովում են Ամերիկային վերաբերող տեղեկություններ տարբեր ձևաչափերով ՝ հանրագիտարաններ, գեղարվեստական երկեր, ամսագրեր և տեսանյութեր:

Այս ռեսուրսները հիմնականում առնչվում են ԱՄՆ-ում ուսանելու հնարավորություններին, ամերիկյան պատմությանը, մշակույթին, հասարակությանը, ԱՄՆ-ում տնտեսական գործունեություն իրականացնելուն, ինչպես նաև անգլերենի՝ որպես օտար լեզվի ուսուցմանը: Ամերիկյան անկյուններում նաև ապահովվում են համակարգիչներ՝ ինտերնետային կապով: Այստեղ անցկացվում են տարաբնույթ հասարակական միջոցառումներ, ինչպիսիք են՝ քննարկումներ, հանդիպումներ հրավիրված խոսնակների հետ, աշխատաժողովներ և այլն: Ամերիկյան անկյան ծառայություններն անվճար են ու հասանելի բոլորի համար:

Ներկայումս Հայաստանում Ամերիկյան անկյուններ գործում են Երևանում, Գյումրում, Վանաձորում և Կապանում: Անցյալ տարվա տվյալներով այդ կենտրոններ այցելողների թիվը գերազանցել է 40.000-ը: Չարենցավանի անկյունը Հայաստանում 5-րդ Ամերիկյան անկյունն է, ընդ որում առաջինը բացվել է 2005թ.-ին:

Հայերեն English

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան