ՀՀ ԱԺ-ն վավերացրել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ԱԺ-ն վավերացրել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/12/742587.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: Հիմնական զեկուցող՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ համաձայնագրով Ռուսաստանը շարունակելու է ապահովել երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի զարգացումը: «Ըստ Համաձայնագրի` երկու երկրների համապատասխան ձեռնարկությունները հնարավորություն են ստանում միմյանց հետ անմիջական պայմանագրեր կնքել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Արա Նազարյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է նաև պարզեցված կարքով ռազմական ապրանքների առաքում իրականացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև:
ՀՀ Պաշտպանության փոխնախարարն ընդգծեց, որ նման համաձայնագիր ՌԴ-ն այս պահի դրությամբ ունի միայն Բելառուսի հետ: