Խճանկար

Ամերիկյան Hubble աստղադիտակը ջրի հետքեր Է հայտնաբերել հինգ մոլորակներում

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան Hubble աստղադիտակը ջրի հետքեր Է հայտնաբերել հինգ մոլորակներում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում խոշորագույն ամերիկյան Hubble աստղադիտակը ջրի հետքեր Է հայտնաբերել հինգ արտամոլորակներում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին հաղորդել են Գոդարի անվան տիեզերական թռիչքների կենտրոնի ներկայացուցիչները: Աստղադիտակը հաղորդել Է ինֆրակարմիր սպեկտրում արված պատկերներ, որոնց վերլուծությունը գիտնականներին թույլ Է տվել խոսել ջրի գոլորշու առկայության մասին WASP-17b, HD209458b, WASP-12b, WASP-19b եւ XO-1b արտամոլորակներում: Այս երկնային մարմինները դասում են «տաք յուպիտերների» շարքին:

Վերլուծելով յուրաքանչյուր առանձին մոլորակի մթնոլորտի սպեկտրալ պատկերը՝ աստղագետները հանգել են այն եզրակացության, որ ցանկում թվարկված մոլորակներից երկուսում ջուրն ավելի շատ Է:

«Մենք արձանագրել ենք շատ հստակ ազդանշան, որը մեզ ասում Է, որ այնտեղ ջուր կա. չափազանց աշխատատար հետազոտություններից հետո մենք կարողացանք դա հաստատել»,- նշել են կենտրոնի ներկայացուցիչները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում