Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում ԼՂ հակամարտությունը բացառապես բանակցությունների շրջանակներում կարգավորելու կողմերի ողջամտությունը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ողջամտությունը` ղարբաղյան հակամարտությունը բացառապես բանակցությունների շրջանակներումլուծելու առումով: Այս մասին Երևանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ասուլիսի ժամանակ նշելով, պետական այցով Հայաստան ժամանած Վլադիմիր Պուտինը նաև հայտնեց, որոր Բաքու կատարած այցի ընթացքում Իլհամ Ալիեևի հետ խոսել է Ղարաբաղի խնդրի մասին: ՌԴ Նախագահըհավելեց, որ իրեն հաճախ են հարցնում, թե Ռուսաստանն ինչ կանի, եթե պատերազմ սկսվի: «Այնպիսի տպավորություն է, որ մենք պատրաստվում ենք պատերազմի, մինչդեռ պետք է պատրրաստվենք խաղաղության, քանի որ ոչ ոք չի ցանկանում, որ տարածաշրջանում արյուն թափվի»,- ընդգծեց Վլադիմիր Պուտինը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին մանրամասները ներկայացրել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին, միաժամանակ շնորհալակություն հայտնելով այն բանի համար, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: