«Սեւ» ուրբաթն ամերիկացիների համար բացում Է սպառավաճառքների սեզոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանրավաճառների ազգային ֆեդերացիայի (NRF) հաշվարկներով՝ ԱՄՆ-ի 140 միլիոն բնակիչներ պլանավորում են գալիք հանգստյան օրերը նվիրել Ծննդյան տոների նվերների գնմանը, իսկ նրանց մեծ մասը խանութներ կգնա «սեւ» ուրբաթ օրը: Պոտենցիալ գնորդների ընդհանուր թվի շուրջ քառորդ մասը՝ 23,5 տոկոսը (33 միլիոն մարդ), Էժանացված ապրանքների գնմանը ձեռնամուխ կլինի արդեն հինգշաբթի օրը՝ չսպասելով «սեւ» ուրբաթին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արդի իրականությունը, երբ գնումներ կարելի Է կատարել ցանկացած շարժական սարքի միջոցով, զգալիորեն ակտիվացրել Է Համացանցում ապրանքներ վաճառողների աշխատանքը: Ըստ վերլուծաբանների տվյալների՝ նրանց ավելի քան կեսն սկսել Է տոնական զեղչեր առաջարկել արդեն մի քանի շաբաթ առաջ: Ուստի, ինչպես Forbes հանդեսում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է Cox Target Media-ի ղեկավար Մայքլ Վիվոն, «սեւ» ուրբաթն ավանդական ըմբռնմամբ՝ որպես սպառավաճառքների պաշտոնական սկիզբ, մահացել Է:

2012 թվականի նույն օրերին ԱՄՆ-ի բնակիչները խանութներում թողել են 579,5 միլիարդ դոլար, ինչը 3,5 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Ինչպես վկայում են տոնի նախօրյակին կատարված հարցումները, 2013 թվականին ամերիկացիները պլանավորում են Ծննդյան տոների նվերների համար միջին հաշվով ծախսել մինչեւ 801 դոլար, ինչը 53 դոլարով քիչ Է, քան մեկ տարի առաջ:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում