Խճանկար

Sony-ն արտոնագրել Է նոր բարձրտեխնոլոգիական սարք՝ «խելացի կեղծամ»

1 րոպեի ընթերցում

Sony-ն արտոնագրել Է նոր բարձրտեխնոլոգիական սարք՝ «խելացի կեղծամ»

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sony ընկերությունն արտոնագրել Է «խելացի կեղծամ»՝ նոր բարձրտեխնոլոգիական սարք, որն օգտատերերին առաջարկվում Է կրել իրենց վրա: Ուղեկից փաստաթղթերում ասված Է, որ «խելացի կեղծամը» կարելի Է կրել «սեփական մազերի վրայից»: Այն կարող Է մշակել տվյալները եւ դրանք հաղորդել այլ արտաքին սարքերի՝ իրական ժամանակի ռեժիմով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Արտոնագրի հայտում Sony-ն նշել Է, որ «խելացի կեծղամը» կարող Է օգտագործվել որպես նավիգատոր: Բացի դրանից, այն աշխատում Է որպես առողջական վիճակի դիտազննիչ: Կեղծամը տեղեկատվություն կհավաքի իր տիրոջ արյան ճնշման, երակազարկի եւ մարմնի ջերմաստիճանի վերաբերյալ

Sony-ն հաղորդել Է, որ կեղծամի պատրաստման համար կարող են օգտագործվել ձիու մազը, մարդու մազը, բուրդը, փետուրը, յակի կամ գոմեշի բուրդը, ինչպես նաեւ սկզբունքորեն ցանկացած սինթետիկ նյութ:

Կեղծամի մեջ տեղակայված ինտերֆեյսը եւ սենսորները չեն երեւա. դրանք գոնե մասնակիորեն կծածկվեն մազերով: Sony-ի տեղեկանքում ասված Է, որ գաջեթը կարող Է մեծ ժողովրդակնություն վայելել, քանի որ դա «միաժամանակ թե՛ ծրագրավորվող սարք Է, թե՛ աքսեսուար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում