ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենսինգթոնյան պալատում տեղի ունեցած բարեգործական համերգի ժամանակ անսպասելիորեն բեմ Է բարձրացել արքայազն Ուիլյամը՝ երգելու Թեյլոր Սվիֆթի եւ Ջոն Բոն Ջովիի հետ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը: Տրիոն կատարել Է Բոն Ջովիի «Living on a prayerե հայտնի կոմպոզիցիան:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ միջոցառումը կազմակերպվել Էր անտուն դեռահասներին օգնելու նպատակով: Հավաքված բոլոր միջոցները փոխանցվել են Centrepoint հիմնադրամի հաշվին: Համերգի տոմսն արժեր 500 ֆունտ: Դահլիճում ներկա են եղել 600 հյուրեր: