«Համաշխարհային հմտություններ» հայաստանյան ազգային մրցույթի հաղթողները կմեկնեն Բրազիլիա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել են «Համաշխարհային հմտություններ» հայաստանյան ազգային մրցույթի արդյունքները: «Խոհարարություն», «Նորաձևություն» և «Ոսկերչական գործ» մասնագիտությունների գծով երրորդ տեղ զբաղեցրած հաղթողները ստացան 16 մբ ծավալի կրիչներ:Երկրորդ տեղ զբաղեցրած մասնակիցներին պարգեւատրեցին պլանշետներով, իսկ առաջին տեղ զբաղեցրածներին` նեթբուքներով:

Մասնագիտական կրթության ուսուցման և զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանի խոսքով, մրցույթն անցել է արդար, թափանցիկ: Մրցույթի հաղթողները կմասնակցեն «Համաշխարհային հմտություններ» 43-րդ միջազգային մրցույթին, որը կանցկացվի 2015 թ. Բրազիլիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ մասնագիտական կրթության ոլորտը կառավարության համար ուսուցման բոլոր ոլորտների շարքում դարձել է լրացուցիչ ջանքերի, ներդրումների եւ խրախուսման կարեւոր կիզակետ: «Կրթության այս տեսակը պահանջարկ ունի ե’ւ երիտասարդության շրջանում, ե’ւ տնտեսության մեջ: Վերջին տարիներին կտրուկ ավելացել է անվճար մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը, ավելացել է պետպատվերը»,- ասաց նա:

Նախարարը գոհունակությամբ նշեց, որ հայ երիտասարդության մեջ մասնագիտական կրթության նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է: «Մենք այսօր ունենք ավելի սթափ երիտասարդություն, ով կարեւոր չի համարում ինչ- որ մի գրավիչ մասնագիտության գծով որակավորում կամ դիպլոմ ստանալը, այլ մտածում է, որ ավելի լավ է գնալ այն ճանապարհով, որը երաշխավորում է պահանջվածություն մեր գործատուների կողմից, բարձր աշխատավարձ եւ կոնկրետ աշխատանք»,- ասաց Աշոտյանը:

Հայաստնաի Հանրապետությունը 2012 թվականից անդամակցում է համաշխարհային հմտությունների միջազգային կամակերպությունը: Այն 65 անդամ- երկրների շարքում է:

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար