Գուգարքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 6 բնակարան. 25 մարդ մնացել է անօթևան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Գուգարք գյուղի տներից մեկում նոյեմբերի 24-ին` ժամը 19.44-ին, հրդեհ է բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էներգետիկներ փողոցի թիվ 1 հասցեում՝ երկհարկանի փայտյա շինությունում:Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.52-ին, մարվել՝ 00.19-ին:
Ամբողջությամբ այրվել են Ժ. Մ-ին, Վ. Հ-ին, Վ. Բ-ին, Օ. Շ-ին, Ա. Ս-ին և Հ. Շ-ին պատկանող բնակարանները ընդհանուր՝ 300 ք.մ: Հրդեհի հետևանքով անօթևան են մնացել 25 քաղաքացի, ովքեր վերաբնակեցվել են Վանաձոր քաղաքում և Գուգարք գյուղում` ազգականների տներում: Զոհեր և տուժածներ չկան:Դեպքի վայրում գտնվում է մեկ մարտական հաշվարկ, որը իրականացնում է հերթապահություն: