Մարզային

Իրանն ու «վեցյակը» պատմական համաձայնության են եկել

1 րոպեի ընթերցում

Իրանն ու «վեցյակը» պատմական համաձայնության են եկել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային միջնորդների «վեցյակի» անդամները և Իրանը պատմական համաձայնության են եկել: Դրա համար դիվանագետներին պահանջվել է տասը տարի և հինգ օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով РИА Новости-ին, Ժնևում ընթացող բանակցություննների արդյունքում Թեհրանն ու «վեցյակը» եկել են համաձայնության, որով Իրանը կկրճատի միջուկային ծրագրի ուղղությամբ տարվող աշխատանքները, միջազգային դիտորդներին հնարավորություն կտան ավելի մանրամասն ուսումնասիրություններ կատարել, իսկ Իրանի նկատմամբ հայտարարված միջազգային պատժամիջոցները կմեղմացվեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում