Ադրբեջանում հիմնարար ազատությունների վիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում. ԵԽԽՎ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 22-ին Վիենայում տեղի ունեցած նիստում հաստատվել է Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների մասին բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլքերի զեկույցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԽԽՎ մամուլի ծառայությունում «Թուրան»-ին հայտնել են, որ չնայած այդ զեկույցն ընտրություններն ազատ, արդար եւ թափանցիկ է գնահատում, ԵԽԽՎ-ն գտնում է, որ Ադրբեջանում հիմնարար ազատությունները «լուրջ մտահոգություն են առաջացնում»:

Ուոլքերի զեկույցում նաեւ նշվել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն արտահայտվելու եւ հավաքների ազատությունն ապահովելու համար, որոնք հանդիսանում են ընդհանուր դեմոկրատական գործընթացի մաս:

ԵԽԽՎ-ն նաեւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ընդունել ընտրական օրենսդրության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հանձնարարությունները եւ քայլեր ձեռնարկել «ուժեղ եւ իրական ընդդիմություն» ձեւավորելու համար, որպեսզի բնակչությունը կարողանա իրական ընտրություն կատարել ապագա ընտրություններում:

Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները խստորեն քննադատել, անազատ, անարդար, եւ միջազգային չափանիշներին չհամապատասխանող են բնութագրել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը, Եվրախորհրդարանը, ԱՄՆ պետքարտուղարությունը, Ամերիկայի Հելսինկյան հանձնաժողովը, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը, ԵՄ ընդլյանման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, Ադրբեջանի Democracy lerning հասարակական միավորումը եւ Ադրբեջանի ընտրությունների մոնիտորինգի եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնը:

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները