Եվրոպայի առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը նվաճեց արծաթե, Լևոն Արոնյանը` բրոնզե մեդալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Եվրոպայի առաջնության անհատական հաշվարկում առաջին խաղատախտակի վրա գրավել է երրորդ տեղը` պարգեւատրվելով բրոնզե մեդալով:
Նույն առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը կանանց մրցաշարում երկրորդ խաղատախտակի վրա նվաճել է արծաթե մեդալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի առաջնություն անցկացվում էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: 9 տուրերից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրեց ընդամենը 4-րդ տեղը, հաղթող դարձավ Ադրբեջանի թիմը: Կանանց մրցապայքարում հայաստանի թիմը 5-րդն էր, իսկ թիմային հաղթողը դարձավ Ուկրաինայի ընտրանին: