Գյումրի կներկրվեն չինական արտադրության HIGER մակնիշի նոր ավտոբուսներ

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի կներկրվի չինական արտադրության նոր՝ HIGER մակնիշի 5 ավտոբուս: Ավտոբուսները ձեռք է բերել երթուղին սպասարկող New city ընկերությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պատասխանատու Արամ Եղոյանը, առաջիկա օրերին ավտոբուսները կլինեն Գյումրիում: Մաքսազերծման գործընթացից հետո ընկերությունը կդիմի մրցութային հանձնաժողովին՝ երթուղու տրանսպորտային միջոցների փոխարինման համար: Ի դեպ, New city ընկերությունը շահել էր թիվ 40 համարի երթուղու սպասարկման մրցույթը, բայց հին ավտոբուսները՝ «Պազ», շահագործվել են միայն մրցույթից հետո մի քանի օր: Նոր HIGER-ները կփոխարինեն հին ավտոբուսներին, և կշհագործվի նույն երթուղին:

Ըստ Արամ Եղոյանի, ավտոբուսները կշահագործվեն մինչև դեկտեմբեր: Քաղաքում նույն ընկերությունը այս տարվա հունիսին ներկրել էր նույն HIGER մակնիշի 10 ավտոբուս, որոնք աշխատում են թիվ 1 համարի՝ օդանավակայան- Պ. Սևակ փողոց երթուղով:

Ընդհանուր առմամբ, ներքաղաքային տրանսպորտային երթուղիները շահագործում է 5 ընկերություն: Քաղաքում այս պահին գործում է 1 ավտոբուսային և 12 միկրոավտոբուսային երթուղի:

Խոսելով երթուղիների սպասարկման, տրանսպորտայինն միջոցների վիճակի մասին՝ պատասխանատուն տեղեկացրեց, որ երութուղիների շահագործման թույտվություն տրվում է միայն մրցութային հանձնաժողովի կողմից, և չնայած քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը իրականացնում է հսկողություն, դա տրանսպորտի տեսչության հիմնական գործառույթն է:

Հայերեն Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը