Տարածաշրջանային

Սիրիայի հյուսիսում քրդերի հայտարարածը ոչ թե անցողիկ կառավարություն է, այլ հիմնադիր խորհուրդ. քուրդ առաջնորդ

2 րոպեի ընթերցում

Սիրիայի հյուսիսում քրդերի հայտարարածը  ոչ թե անցողիկ կառավարություն է, այլ  հիմնադիր խորհուրդ. քուրդ առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի քրդաբնակ հյուսիսային հատվածի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) առաջնորդ Սալիհ Մուսլիմը հայտարարել է, որ իրենք ոչ թե անցողիկ կառավարություն են ստեղծել, այլ հիմնադիր խորհուրդ, որի նպատակը առաջիկա երեք ամիսներին ընտրությունների միջոցով քաղաքացիական կառավարություն ձեւավորելն է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քուրդ առաջնորդը հայտարարել է Hawar News լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Սիրիայի քրդաբնակ շրջաններում անցողիկ կառավարություն ստեղծելու մասին քուրդ, արաբ եւ քրիստոնյա առաջնորդները երեքշաբթի հայտարարել են Քաիշլիում մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո: «Մենք աշխատել ենք «Դեմոկրատական միություն» կուսակցության նախագծի վրա, որը Ռոժավան (Սիրիական Քուրդիստանը) բաժանում է երեք ինքնավար շրջանների` Աֆրին, Քոբանե եւ Ջազիրու»,- Hawar News-ին պատմել է անցողիկ կառավարության անդամ Հաքամ Հալոն: Նրան խոսքով` Սիրիական Քուրդիստանի անցողիկ կառավարությունում քուրդ, արաբ, քրիստոնյա եւ մյուս ազգությունները միասին 61 ներկայացուցիչներ կունենան:

Սիրիայի հյուսիս-արեւելքում բնակվող քրդերը կազմում են երկրի ամբողջ բնակչության 10 տոկոսը: Դեռեւս 2011թ.-ին, Բաշար Ասադի եւ ընդդիմության միջեւ հակամարտության սկզբում, քրդերը հայտարարել էին, որ չեն պաշտպանելու կողմերից ոչ մեկին: Սիրիայի քրդաբնակ տարածքներում ձեւավորվել է աշխարհազոր, որը նրանց պաշտպանում է եւ ապստամբներից, եւ կառավարական զորքերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում