Չինաստանի բնակիչներից մեկը հարսանիքին 102 կիլոգրամ փող Է նվիրել իր հարսնացուին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի բնակիչներից մեկը հարսանիքին 102 կիլոգրամ փող Է նվիրել իր հարսնացուին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին:
Օրերս Հարավչինական Չժեցզյան նահանգի Իու քաղաքում անցորդների ուշադրությունը գրավել Է հարսանյաց հանդեսը, որի ընթացքում 18 բեռնակիրներ իրենց ուսերին տանում Էին հարսանեկան նվերները, որոնց մեջ կային փողի կապոցներով զամբյուղներ, իսկ նրանց հետեւում Էր տասը շքեղ ավտոմեքենաներից բաղկացած շարասյունը:
Տեղի սովորույթների համաձայն, փասացուն հարսի ընտանիքին որպես հարսանեկան նվեր մատուցել Է գինի, կենցաղային առարկաներ, ինչպես նաեւ 8 միլիոն, 888 հազար 888 յուան (շուրջ 1,5 մլն դոլար) գումարի կանխիկ փող. «ութ» թիվը Չինաստանում համարվում Է երջանիկ թիվ եւ զուգորդվում Է հարստության հետ: Հարսի կողմը որպես օժիտ գնել Է Maserati, Mercedes-Benz եւ թանկարժեք այլ մակնիշների տասը մարդատար ավտոմեքենա:
Փեսայի ընտանիքը «հարսի գլխագինն» սկսել Է հավաքել հարսանիքից կես ամիս առաջ: Բանկից վերցված նոր թղթադրամներով կանխիկ գումարը՝ 102 կիլոգրամ քաշով, պահվել Է տանը՝ չհրկիզվող պահարանում, բայց առանց պահակախմբի, գրում Է «Դուշի կուայբաո» թերթը:
Հարսանեկան արարողությունն սկսվելուց առաջ թղթադրամների կապոցները դասավորել են բամբուկե զամբյուղների մեջ, որոնք բեռնակիրները տարել են 1,5 կիլոմետր՝ մինչեւ հարսնացուի տունը: Դրանից հետո փողերը տեղափոխել են բանկ: