Դամասկոսում հայ է վիրավորվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Բաբ Թումա քրիստոնեական թաղամասում նոյեմբերի 13-ին ռումբի պայթյունից հայ է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը՝ ավելացնելով, որ վիրավորվածը Սիմոն Թելյանն է: Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում և վիճակը կայուն է: Բացի դրանից, Էլմաջյանը տեղեկացրեց, որ երեկ ռումբեր են ընկել Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Փարոս վարժարանի վրա: Ռումբերի ընկնելու հետևանքով վարժարանը նյութական վնասներ է կրել: Դամասկոսում նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ողբերգության պատճառով Փարոս վարժարանը չէր գործել:

Էլմաջյանը նաև նշեց, որ Սուրբ Թարգմանչաց ճեմարանին պատկանող ավտոբուսի վրա ընկած ռումբի հետևանքով վիրավորված հայ աշակերտի վիճակը կայուն է, նրան վտանգ չի սպառնում:

Դամասկոսում նոյեմբերի 11-ի ժամը 13:30-ի սահմաններում չորս հրթիռներ էին ընկել Բաբ Թումա թաղամասում գտնվող Ս. Սարգիս եկեղեցուն կից Սուրբ Թարգմանչաց ճեմարանի մերձակայքում: Դեպքը տեղի էր ունեցել աշակերտների` դպրոցից դուրս գալու ժամանակ: Հրթիռներից երկուսն ընկել էին ճեմարանին պատկանող երկու ավտոբուսների վրա, մյուսը՝ դպրոցի դարպասի մոտ: Ավտոբուսներից մեկի մոտ ընկած հրթիռի բեկորներից զոհվել էր 5 մարդ, այդ թվում՝ 4 աշակերտ` Հովհաննես Աթոքամյանը, Վանեսսա Միխո Պետրոսը, մյուսները`արաբ աշակերտներ էին եւ ավտոբուսի վարորդը: Շուրջ տասը վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց: Դժբախտ պատահարը ճեմարանի սաների մեջ ահ ու սարսափ էր տարածել՝ միևնույն ժամանակ ցնցելով ողջ սիրահայությանը:

Հայերեն English Русский

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում

Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը

Երևանում մեկնարկել են մի շարք մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները

Ավինյանը հանձնարարել է մինչև աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք տալու դեպքեր

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

Երևանի քաղաքապետը կարևորել է նախանշված ժամկետներում Կիևյան կամրջի վերանորոգումն ավարտելը

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ