ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էնդի Ուորհոլի «Արծաթագույն ավտոմեքենայի վթարը (Կրկնակի աղետ)» գործը նոյեմբերի 13-ին Նյու Յորքի աճուրդում վաճառվել Է 105,4 միլիոն դոլարով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Sotheby's աճուրդի կայքը:
1963 թվականի կտավը վաճառվել Էր անհայտ գնորդի: Դրա գնահատման արժեքը պաշտոնապես չի հայտնվել, սակայն սպասվում Էր, որ գինը կարող Է գերազանցել 60 միլիոն դոլարը:
«Արծաթագույն ավտոմեքենայի վթարն» Ուորհոլի այն յոթ գործերից մեկն Է, որոնք աճուրդի են հանվել արդի արվեստի այլ ստեղծագործությունների հետ: Մանավորապես, նրա Էլիզաբեթ Թեյլորի դիմանկարը («Liz#1ե, 1963) եւ «5 մահեր» (Փիրուզագույն աղետ)»-ը՝ Սթիվ Քոենի հավաքածուից, վաճառվել են համապատասխանաբար 20,3 եւ 7,3 միլիոն դոլարով: