Սպորտ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նվաճել Է թեքվոնդոյի կոչումների բարձունքը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նվաճել  Է թեքվոնդոյի կոչումների բարձունքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արժանացել Է թեքվոնդոյի բարձրագույն՝ 9-րդ դանի (կարգի): Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ «Նովոստի» գործակալության տեղեկատվությունը:

Թեքվոնդոյի 9-րդ դանը հաստատող դիպլոմը Պուտինին անձամբ հանձնել Է թեքվոնդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չու Կհոն Վոնը: Այս կարգը շնորհվում Է միայն մարզաձեւի բոլոր նրբություններին ծանոթ եւ դրանք լավագույնս յուրացրած մարզիկին, թեքվոնդոյի վարպետին:

«Ես չեմ կարծում, որ արժանի եմ նման բարձր կարգի, եկեք համարենք, որ համատեղ ուժերով ենք նպաստել այս հոյակապ մարզաձեւի լայն տարածմանը աշխարհում»,-ասել Է Պուտինը:

Վլադիմիր Պուտինը մեծ հաջողություների Է հասել նաեւ ձյուդո եւ սամբո մարզաձեւերում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում