Խճանկար

Ֆրենսիս Բեկոնի եռածալ նկարն աճուրդով վաճառվել Է 142,4 մլն դոլար ռեկորդային գումարով

1 րոպեի ընթերցում

Ֆրենսիս Բեկոնի եռածալ նկարն աճուրդով վաճառվել Է 142,4 մլն դոլար ռեկորդային գումարով

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրենսիս Բեկոնի «Լյուսիեն Ֆրոյդի դիմանկարի երեք ուրվանկար» եռածալ նկարը նոյեմբերի 12-ին Christie's աճուրդային տան Նյու Յորքի աճուրդում վաճառվել Է 142,4 միլիոն դոլար ռեկորդային գումարով, հաղորդում «Արմենպրես»-ը՝ հղում անելով Christie's-ի կայքին:

Աճուրդն, ինչպես գրել Է Agence France-Presse-ը, շարունակվել Է ընդամենը 6 րոպե: Բեկոնի եռածալ նկարի գնորդի անունը չի հայտնվում:

Բեկոնի նկարը դարձել Է արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը, որը երբեւԷ վաճառվել Է աճուրդում: Նախորդ ռեկորդը պատկանում Էր նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչ» շարքի նկարներից մեկին, որը 2012 թվականի մայիսին 119,9 միլիոն դոլարով վաճառվել Էր Sotheby's-ի աճուրդում:

Մինչեւ աճուրդի սկսվելը նկարը հույս ունեին վաճառել 85 միլիոն դոլարով: Կտավը Բեկոնը վրձնել Է 1969 թվականին: Այնտեղ պատկերված Է բրիտանացի նկարիչ Լյուսիեն Ֆրոյդը, որը գրեթե 30 տարի եղել Է Բեկոնի մտերիմ ընկերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում