Քաղաքականություն

Հայաստանի վարչապետը երկրի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը հրամայական է համարում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետը երկրի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը հրամայական է համարում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է կարողանա դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, քանի որ գտնվում է շրջափակման մեջ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնելով Մաքսային և Եվրոպական միությունների հետ Հայաստանի հարաբերություններին: «Մենք պարտավոր ենք խորացնել և ընդլայնել մեր հարաբերությունները ինչպես եվրասիական, այնպես էլ եվրոպական ուղղությամբ: Դա մեր արտաքին քաղաքականության օրակարգային կարևորագույն հարցերից մեկն է: Այդ առումով որևէ կասկած չի կարող լինել, քանի որ հենց սեպտեմբերի 3-ին, երբ հայտարարություն հրապարակվեց այն մասին, որ մենք ցանկություն ունենք անդամակցելու Մաքսային միությանը, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Նախագահը հստակ դիրքորոշում հայտնեց, որ դա ամենևին չի նշանակում, որ մեր հարաբերությունները Եվրամիության հետ պետք է սառեցվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ վարչապետը: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ հակառակը, Հայաստանը շարունակելու է նաև եվրոպական ուղղությամբ իր հարաբերությունների խորացումը:

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանըմիանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: Բացի դրանից, Սերժ Սարգսյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում էպահպանել լավ հարաբերությունները ԵՄ-ի հետ: «Այս որոշումը չի մերժում եվրոպական կառույցների հետ տարված մեր երկխոսությունը: Վերջին տարիներիընթացքում Հայաստանն իր եվրոպական գործընկերների աջակցությամբ մի շարք կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներ է կատարել: Եվ այսօրվաՀայաստանն, այդ առումով, զգալիորեն ավելի արդյունավետ և մրցունակ վիճակում է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք շարունակել այդ բարեփոխումները նաև ապագայում», - ասել է Սերժ Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում