Տնտեսություն

ԵԱՀԿ-ն խթանում է ներդրումները Սյունիքի մարզում

4 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ն խթանում է ներդրումները Սյունիքի մարզում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզումներդրումների հեռանկարներին նվիրված եռօրյա համաժովն այսօր սկսել է աշխատանքները: Համաժովը կազմակերպել է Սյունիքի մարզպետարանը`Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակից, համաժողովինպատակն է ներկայացնել ոչ հանքարդյունահանման ներդրումային հնարավորությունները մասնավոր ներդրողներին և դրամաշնորհային կազմակերպություններին: Ակնկալվում է, որ նոր ներդրումները կդիվերսիֆիկացնեն մարզի տնտեսությունը `ստեղծելով աշխատատեղեր և եկամուտներ արդյունաբերության այլընտրանքային ոլորտներում: Մարզի տնտեսությունը ներկայումմեծապես կախված է հանքաարդյունաբերությունից:

«ԵԱՀԿ-ն հանձն է առել օգնել Հայաստանի կառավարությանը դիվերսիֆիկացնել տնտեսական զարգացման հնարավորություննեը Սյունիքի մարզում և նվազագույնի հասցնել տնտեսական անվտանգության ռիսկերը: Առաջին ներդրումային համաժողովը և տնտեսական դիվերսիֆիկացման ծրագիրը, որի մշակմանը մենք աջակցել ենք անցյալ տարի, ինչպես նաև աջակցությունը, որով մենք խթանում ենք մեր գործընկեր կազմակերպությունների միջոցով, կօգնի լուծել այս կարեւոր խնդիրը», - նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:

Մի շարք թեմատիկ նիստեր տեղի կունենան համաժողովի ընթացքում, որին կմասնակցեն բարձրաստիճան ներկայացուցիչներ կենտրոնական և տեղական իշխանություններից, դիվանագիտական ​​առաքելություններից և մասնավոր ընկերություններից: Թեմաներն ընդգրկում են գյուղատնտեսական արտադրանքի, սննդամթերքի վերամշակման և զբոսաշրջային ոլորտների զարգացման հնարավորությունները: Ֆելիքս Քյումի-Ամպոֆոն, ով ԵԱՀԿ փորձագետ է Միացյալ Թագավորությունից, միջոցառման մասնակիցներին ներկայացրել է տնտեսական զարգացման մոդելավորումը՝ որպես ներդրումային խթանման գործիք:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հավելել է. «Սյունիքի մարզը լիովին չի օգտագործում գյուղատնտեսության, զբոսաշրջության և վերամշակման մրցունակ ռեսուրսները, որոնք կարող են ստեղծել նոր աշխատատեղեր, եկամուտներ և բարձրացնել հարկային վճարումները ազգային բյուջե: Մինչ լեռնահանքային արդյունաբերությունը շարունակում է մնալ Սյունիքում հիմնական եկամուտների աղբյուր, մենք ունենք հստակ ու հանձնառու մոտեցում՝ այն հավասարակշռելու այլ հնարավորությունների հետ: Այն գիտելիքը, հմտությունները և հանձնառությունները, որ տրամադրում է ԵԱՀԿ-ն, կարող է նպաստել տնտեսական դիվերսիֆիկացման նախաձեռնությունների թե՛ պլանավորմանը և թե՛ իրականացմանը»:

Միջոցառումը, պաշտոնական քննարկումներից դուրս, ներառում է մի շարք այցելություններ տեղական արտադրամասեր, բնապահպանական ծրագրեր և զբոսաշրջային վայրեր, որպեսզի համաժողովի մասնակիցներն անմիջականորեն ծանոթանան տարածաշրջանի հնարավորություններին:

Միջոցառման մյուս գործընկերների շարքում են «Շուկաներ Մեղրիի համար» ծրագիրը, «Վորլդ Վիժն Հայաստանը», «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն և Սյունիքի մարզի քաղաքների իշխանությունները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում