Արարատում վաղը քաղաքապետ կընտրեն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքերում նոյեմբերի 10-ին կկայանան համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, Արարատի քաղաքապետի ընտրություններում կմրցի երկու թեկնածու:Արարատի համայնքապետի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուներն են ՀՀԿ-ից Արտաշատ քաղաքի «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Հայկյանը և ԲՀԿ-ից «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրության պետ Սամվել Բարսեղյանը:Երրորդ թեկնածուն` ինքնառաջադրված, անկուսակցական Սմբատ Գասպարյանն ինքնաբացարկ է հայտարարել:
Կուսակցության ներկայացուցիչները սահմանված ժամկետներում անցկացրել են հանրահավքներ` ի պաշտպանություն իրենց ներկայացրած թեկնածուների:
Նշավան համայնքում էլ կմրցեն ՀՀԿ-ից Պապ Հակոբյանը և անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը:
Արարատի նախկին քաղաքապետ Աբրահամ Բաբայանը մահացել էր այս տարվա օգոստոսի 15-ին: Բաբայանի մահվան պատճառը գլխուղեղի քաղցկեղն է եղել: