Թուրքիայի օրակարգում Հայոց ցեղասպանության հարցից առաջնահերթ է Սիրիան և Մերձավոր Արևելքի իրադրությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական դիվանագիտության օրակարգում այժմ առաջնահերթ է Մերձավոր Արևելքի իրադրությունը և Սիրիայի պատերազմը, ինչը երկրորդ պլան է մղում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայի նախապատրաստությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`հոկտեմբերի 31-ին հրավիրած ասուլիսում ՀՀԳԱԱարևելագիտության ինստիտուտի տնօրեն ՌուբենՍաֆրաստյանընաև շեց, որ ներկա ժամանակահատվածում ստեղծվել է մի իրադրություն, երբ հնարավոր չէ հստակ ասել, թե Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիան ինչ քայլեր կձեռնարկի:«Թուրքիայում այս բնագավառում դեռ ակտիվություն չի դրսևորվում, իր աշխատանքները շարունակում է ավելի քան տասը տարի առաջ ստեղծված հանձնաժողովը, որը ղեկավարում է փոխվարչապետը»,- ասաց Սաֆրաստյանը: Նրա խոսքով` պետական գերատեսչությունների ներկայացուցիչներից, արտասահմանից հրավիրված մասնագետներից, իրավագետներից և պատմաբաններից կազմված հանձնաժողովի նպատակն է նախապատրաստել առաջարկներ Հայոց ցեղասպանութան 100-ամյա տարելիցին ընդառաջ:

Սաֆրաստյանի տեղեկատվության համաձայն` հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է գաղտնիության պայմաններում, և կան տվյալներ, որ նիստերը տեղի են ունենում Ազգային անվտանգության խորհրդի կառույցում:«Քիչ տեղեկություն է հայտնի այդ հանձնաժողովի գործունեության մասին, և նոր տվյալներ դեռևս չկան, սակայն չի կարելի բացառել, որ գաղտնիության պայմաններում ինչ-որ նոր նախաձեռնություններ են պատրաստվում, որոնք կդառնան կոնկրետ քաղաքական ակցիաներ»,- պարզաբանեց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

Նրա հավաստմամբ` ինստիտուտը հսկայական աշխատանք է տանում թե’ Թուրքիայի կեղծիքների քաղաքականության բացահայտման, թե’ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ուղղությամբ:

«Վերջերս տեղի ունեցավ Համաշխարհային հայագիտական երկրորդ կոնգրեսը, որի շրջանակում իմ ղեկավարությամբ հատուկ հանձնախումբ աշխատեց: Մենք որոշում ենք կայացրել, որ Հայաստանի և Սփյուռքի մասնագետների ներկայացրած 22 զեկուցումները ընդհանրացվեն, և պետական հանձնաժողովին առաջարկներ նախապատրաստենք ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ»,- ասաց Սաֆրաստյանը:

Անդրադառնալով Ադրբեջանին` Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում նոր քաղաքական զարգացումներ չեն սպասվում, և կանխատեսելի է, որ Ադրբեջանը կշարունակի կամ կուժեղացնի իր ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաև ճնշումների ալիքը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացների վրա:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին