Doing Business 2014 զեկույցում Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ-ում /լրացված/

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Doing Business-2014-ի «Գնահատումների ընկալումը ՓՄՁ-ների համար-2014» վարկանշայինզեկույցում Հայաստանը զգալիորեն բարելավել է դիրքը. երկրիգործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում և երկրորդն է տարածաշրջանում` զիջելով միայն Վրաստանին: 2014 թվականի զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 37-րդ տեղը` զիջելով Բելգիային և առաջ անցնելով Ֆրանսիայից:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը: «Նախորդ զեկույցի համեմատ Հայաստանը բարելավել է դիրքերը երեք աստիճանով:Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2013 հրապարակված` «Գնահատումների ընկալումը ՓՄՁ-ների համար-2014» վարկանշային զեկույցը կազմվել է գործարարների և պետական մարմինների կողմից լրացրած հարցաթերթիկի ամփոփման հիման վրա»,-ասաց փոխնախարարը:

Հարցմանը մասնակցել է 189 պետությունը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սինգապուրը: Լավագույն տասնյակում են Հոնգ Կոնգը, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն, Դանիան, Մալազիան, Կորեան, Վրաստանը, Նորվեգիան և Միացյալ Թագավորությունը:

Համաշխարհային բանկի «Doing Business» («Գործարարությամբ զբաղվելը») զեկույցը գնահատում է այն կարգավորումները, որոնք ուղղակիորեն ազդում են գործարար միջավայրի զարգացման և տնտեսական աճի վրա՝ հնարավորություն տալով իրականացնել միջերկրային համեմատություններ հետազոտված 189 երկրների միջև 10 ոլորտներում՝ ընկերության հիմնադրում, շինարարական թույլտվությունների ստացում, սեփականության գրանցում, վարկերի ստացում, էլեկտրականության միացում, ներդրողների պաշտպանություն, հարկերի վճարում, արտաքին առևտուր, պայմանագրերի կիրարկում, սնանկության լուծում։ «Doing Business» զեկույցում այս տարի գնահատվող երկրների ցանկում ավելացել են ևս չորս երկրներ։

Հայերեն English Русский

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ

Սևանա լճի պահպանությունն ու համայնքների կայուն զարգացումը քննարկվել են COP17-ի շրջանակում