Մշակույթ

Նունե Եսայանի սիդնեյան մենահամերգին կհնչի ժողովրդական երաժշտություն

1 րոպեի ընթերցում

Նունե Եսայանի սիդնեյան մենահամերգին կհնչի ժողովրդական երաժշտություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստ Նունե ԵսայանըԱվստրալիայում բնակվող հայ հայրենակիցներին կներկայանա մենահամերգով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով armenia.com.au կայքը, Սիդնեյում նոյեմբերի 30-ին կայանաիլք համերգի ընթացքում երգչուհու հետ ելույթ կունենա նաև նրա` յոթ հոգուց բաղկացած նվագախումբը:

«Վստահ եմ, որ շատ գեղեցիկ ժամանակ կանցկացնենք միասին` երգելով մեր հայկական ժողովրդական, աշուղական, գուսանական, ազգային երգերը: Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը»,- իր տեսաուղերձում նշել է Եսայանը, ով բազմիցս մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում:

Երգչուհին թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ: Երգացանկում գերակշռում են ժողովրդական երգերը: 2006թ.-ին Եսայանն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում