Մարզային

Նախագահական ընտրություններից առաջ Վրաստանում «լռության օր» չի լինելու

1 րոպեի ընթերցում

Նախագահական ընտրություններից առաջ Վրաստանում «լռության օր» չի լինելու

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ընտրական օրենսգիրքն ընտրություններից առաջ «լռության օր» չի նախատեսում: Այդ մասին հոկտեմբերի 25-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ ունեցած զրույցի ժամանակ ասել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացուցիչները: Նրանք նշել են, որ հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախօրյակին թեկնածուներն իրավունք ունեն հանդիպումներ անցկացնել ընտրողների հետ, հայտարարություններ անել մամուլի համար, այսինքն՝ շարունակել իրենց ընտրարշավը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս կամ այն թեկնածուի օգտին քարոզչությունն արգելվում Է միայն ընտրությունների օրը:

ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան նախօրյակին հայտարարել Է, որ «ներկայիս նախընտրական արշավի ընթացքում չկա այն լարվածությունը, որը եղել Է նախորդ ընտրությունների ժամանակ»: Նա վստահությունն Է հայտնել, որ առաջիկա նախագահական ընտրությունները «ամենահանգիստն ու ազատը կլինեն Վրաստանի պատմության մեջ»: Նույն կարծիքին են նաեւ տեղական եւ արտասահմանցի քաղաքական գործիչների, հասարակական գործիչների եւ դիտորդների մեծ մասը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում