Ստամբուլում բնակվող հայերն այցելել են Սասունում իրենց պապերի գյուղ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում բնակվող Ագոփյանների ընտանիքը մոմ է վառել իր պապերի հայրենիքը համարվող Սասունում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Ագոփյաններն այցելել են Սասունի գավառ, հյուրընկալվել են իրենց պապերի գյուղում: Այստեղ Այչե Ագոփյանն ու ընտանիքի մյուս անդամներն աղոթել են աշխարհի խաղաղության համար: Նշելով, որ Սասունը թե’ բնության, թե’ կենսակերպի առումով հրաշալի վայր է, Ագոփյանների ընտանիքի անդամներից մեկն ասել է. «Թեպետ մենք գալիս էինք այստեղ որոշակի մտահոգությամբ, սակայն տեղացիների հյուրընկալությունն ապացուցեց, որ մեր մտածմունքներն անտեղի էին: Ես Ստամբուլում եմ ծնվել, սակայն մշտապես ինձ իբրև սասունցի եմ ճանաչում»:
Կարդացեք հոդվածը` English