ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրաիայի ամենահզոր ըննդիմադիր ուժերից մեկը՝ Սիրիական ազգային խորհուրդը (ՍԱԽ) հրաժարվել է խաղարար «Ժնև 2» խորհրդաժողովին մասնակցությունից։ Այս մասին հայտարարել է Ստամբուլում կենտրոնական գրասենյակ ունեցող այդ կազմակերպության ղեկավար Ջորջ Սաբրան։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ՍԱԽ-ն սպառնացել է դուրս գալ նաև Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի (ԸՀՈՒԱԿ) կազմից։
Սաբրան «Ֆրանս Պրես»-ին մանրամասնել է, որ ՍԱԽ-ն այդ քայլին կդիմի, եթե Կոալիցիան մասնակցի «Ժնև 2»-ին։
Թուրքիայում ԸՀՈՒԱԿ-ի ներկայացուցիչ Խալեդ Խոջան հայտնել է, որ Կոալիցիան «Ժնև 2»-ին մասնակցության մասին որոշումը կկայացնի հոկտեմբերի վերջին։ Նա պարզաբանել է, որ ԽԱՍ-ն զբաղեցնում կոալիցիայի 114 տեղերից 22-ը, և նրա՝ «Ժնև 2»-ին մասնակցությունից հրաժարումը չի նշանակում, որ նրա օրինակին կհետևի ամբողջ ԸՀՈՒԱԿ-ը ։
Նախկինում կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ կմասնակցեն «Ժնև 2»-ին, եթե այն ուղղված լինի Սիրիայում ամբողջական իշխանությամբ օժտված անցումային կառավարության ձևավորմանը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախկինում համաձայնության էին եկել խորհրդաժողովը նոյեմբերի կեսերի կազմակերպելու հնարավորության վերաբերյալ։