ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Առաջ շարժվող «Ֆայլին» ցիկլոնին պատճառով Հնդկաստանաի իշխանությունները տարհանել են 1 մլն մարդու։ Իրենց տներն արդեն լքեն են Օրիսա նահանգի 860 հազար և Անդրա Պրադեշ նահանգի ավելի քան 100 հազար բնակիչներ։«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Քաղաքացիներին բնակեցնում են դպրոցներում, հիվանդանոցներում, տաճարներում և պետական հիմնարկներում։ Վիճակը բարդացնում է այն, որ շատ բնակիչներ կտրականապես հրաժարվում են լքել իրենց տները։ Սպասվում է, որ թայֆունի հարվածի գոտում կգտնվի 12 մլն մարդ։
Հնդկաստանը նախազգուշական այսպիսի միջոցառումներ երբեք չի իրականացրել։ վերջին անգամ 1999թ.-ին իշխանությունները տարհանել են միայն 700 հազար մարդ։
Հաղորդվում է, որ արդեն ցիկլոնի զոհ է դարձել 5 մարդ. 4-ը մնացել են ընկնող ծառերի, իսկ մի կին էլ՝ իր տան փլատակների տակ։
Ցիկլոնի կենտրոնում քամու արագությունը հասնում է 210 կմ/ժ-ի, սակայն օդերևութաբանները հայտնում են «Ֆայլին»-ի աստճանական թուլացման մասին։ Նախօրեին այն հոսանքազրկել էր Բրահմապուր քաղաքը, և իշխանությունները պատրաստվում են ավելի լուրջ պատահարների։
Լուսանկարն՝ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի