Մարզային

Հացառատի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում դուրս է բերվել նորահայտ հուշարձան-տապանաքար

1 րոպեի ընթերցում

Հացառատի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում դուրս է բերվել նորահայտ հուշարձան-տապանաքար

ԳԱՎԱՌ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հողի տակից օրերս դուրս է հանվել նորահայտ հուշարձան-տապանաքար, որը բացառիկ ու արժեքավոր է երկու կողմերում արված պատկերազարդումներով: Նորահայտ օրորոցաձեւ տապանաքարը դուրս է բերել եկեղեցու սպասավոր Հայկազ դպիր Մելքոնյանը` եկեղեցում էլեկտրականության հետ կապված հողային աշխատանքի կատարելիս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայկազ դպիր Մելքոնյանը, տապանաքարի հյուսիսային կողմի վերին մասում ընթեռնելի երեւում է հայերեն «ԱՅՍ Է» գիրը, իսկ շարունակությունը կամ գաղտնագրված է պատկերներով կամ ջնջվել է ժամանակի ընթացքում: Քարի հարավային կողմում պատկերված է 4 եզներով վարի տեսարան, հստակ երեւում են մաճկալն ու մաճը, հյուսիսային կողմում` հարսանիքի կամ խնջույքի տեսարան է, ուր ուրվագծված են մարդիկ, երաժշտական գործիքներ, կուլաներ: Արեւի շողքերով ոսկեզօծ խաչ է քանդակված տապանաքարի արեւմտյան մասում: Հուշարձանն իր կառուցվածքով ու բովանդակությամբ պատկանում է հայ միջնադարյան ժամանակաշրջանի քանդակագործական դպրոցին: Հուշարձանի ուսումնասիրման համար կհրավիրվեն հնագետներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում